 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 25 Նոյ. 2026 



 

 

 

   ![օպ;խ՛](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/image_577084e3.jpg.webp?itok=Ad6gpkL7)   



Կապանում 24-ժամյա որակյալ ջրամատակարարում ապահովելը հեշտ գործ չէ. բարդ ռելիեֆի պատճառով այստեղ վթարները շատ են՝ հատկապես մեծ է գաղտնի վթարների թիվը, երբ ջուրը գետնի մակերես դուրս չի գալիս։ Այդուհանդերձ 173 կմ ջրագիծ, 43 կմ կոյուղագիծ և ավելի քան 14,000 բաժանորդ սպասարկող Վեոլիա Ջուր ընկերության «Կապան» շահագործման տեղամասն ամենօրյա աշխատանք է տանում վթարները վերացնելու և ջրակորուստը կանխելու ուղղությամբ։ Գոտիավորման մասնագետները հատուկ տեխնիկայով գիշեր-ցերեկ աշխատում են քաղաքում, հայտնաբերում անտեսանելի վթարները, որից հետո էլ տեղամասի աշխատակիցները վերացնում են դրանք։

   ![րճպ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/image_4630f158.jpg.webp?itok=xaems8eg)   



Վերջերս Մ2 մայրուղում՝ 400 մմ տրամագծով 32 կմ երկարությամբ Չանախչի-Կապան ջրատարի վրա իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ «Չանախչի» մաքրման կայանից մատակարարված ջրաքանակն ու սպառողների փաստացի ծախսը անհամեմատելի են։ Ջրաչափումների և հատուկ սարքավորումներով «լսումների» շնորհիվ հայտնաբերվեց 3 գաղտնի վթար՝ 13 լ/վ, 3 լ/վ և 2 լ/վ ջրաքանակի կորստով։ Եվ այսպես ամբողջ բաշխիչ ցանցն է գտնվում ՎեոլիաԹիմի ամենօրյա վերահսկողության տակ։ Այս աշխատանքները կենսական նշանակություն ունեն քաղաքի համար, քանի որ՝

- ամռանը՝ ջրի մեծածավալ սպառման շրջանում, խնայված ջրաքանակը թույլ կտա բազմաբնակարան շենքերի վերջին հարկերում բավականաչափ ճնշում ապահովել,
- Ձմռանը, երբ ակունքները սառչում են և քաղաք մտնող ջրաքանակը նվազում է, կանխված կորուստների հաշվին կկարողանանք անխափան պահպանել սահմանված 24-ժամյա գրաֆիկը։

Չանախչի-Կապան ջրատարից հետո մեր մասնագետները անցնելու են Գեղի-Կապան ջրատարի ուսումնասիրմանը։Ջրակորուստի դեմ Վեոլիա Ջուր ընկերության ամենօրյա աշխատանքները շարունակվում են։