 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 22 Դեկ. 2025 



 

 

 

   ![ևևիւըրի](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/12/1000023281.jpg.webp?itok=XFeGid1b)   



«Վեոլիա Ջուր» ընկերությունն ավարտել է «Ավզնոց» օրվա կարգավորիչ ջրամբարից մինչև Գավառ քաղաքի Միքայելյան փողոց ընկած ջրագծի 1430 գծամետր հատվածի վերակառուցումը: Այս խողովակաշարից է ջուր ստանում քաղաքի մեծ մասը: «Գավառ» շահագործման տեղամասը հին, հաճախակի վթարվող ջրագիծը փոխարինել է նոր՝ 250մմ տրամաչափի պոլիէթիլենե խողովակով՝ ապահովելով քաղաքի հիմնական հատվածի հուսալի ու անխափան ջրամատակարարումը։ Նշենք, որ աշխատանքների ընթացքում ջրագծի վրա հայտնաբերվել են 24 ապօրինիմիացումներ: Վթարների վերացման և ապօրինությունների խցափակման արդյունքում կանխվել է վայրկյանում 7 լիտր ջրիկորուստ: Այժմ ջրագիծը կգործի առանց խափանումների անգամ ամռան ամիսներին՝ ջրի բարձր պահանջարկի շրջանում:



 

 

 



   ![ւ֏ևտւյ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/12/1000023285.jpg.webp?itok=yFhR9FAa)   





 

 



 

   ![֏ւև֏տւ֏տւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/12/1000023284.jpg.webp?itok=jst9yXN_)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը