 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 11 Նոյ. 2025 



 

 

 

   ![ֆգւյհ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/11/1000021431.jpg.webp?itok=_opk9_EA)   



Այսօր «Վեոլիա Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիան կրկին հյուրեր ուներ. «Քիմիա» առարկայի նախագծային աշխատանքների շրջանակում այս անգամ էլ մեզ հյուրընկալվել էին Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Ինչպես միշտ, ընկերության կենտրոնական լաբորատորիայի ղեկավար Նաիրա Բիլյանն ու մյուս աշխատակիցները հատուկ պատրաստվել էին աշակերտների այցին: Դպրոցականներին ներկայացնելով ջրի ճանապարհը բնական աղբյուրից մինչև ծորակ՝ տիկին Բիլյանը պատմեց, թե ինչպես են օրվա կարգավորիչ ջրամբարներից կատարվում նմուշառումները, ջուրը քիմիական և մանրէաբանական ինչ ստուգումների է ենթարկվում մինչև սպառողին հասնելը և այլն: Քիմիական բաժնում դպրոցականները ծանոթացան քլորացման պրոցեսին ու մասնակցեցին ջրի կոշտության աստիճանի որոշման աշխատանքներին: Իսկ մանրէաբանական բաժնում մասնակցեցին մանրէաբանական հետազոտությանը, ինչպես նաև աշխատեցին մանրադիտակի հետ:Այցից գոհ ու տպավորված՝ մեր հյուրերը հավաստիացրին, որ այստեղ ստացած արժեքավոր տեղեկատվությունն անպայման տեղ կգտնի իրենց նախագծային աշխատանքներում:



 

 

 



   ![ըւիըի](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021424.jpg16.jpg.webp?itok=EJziFvp1)   





 

 



 

   ![տհըւյտւյ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021381.jpg12.jpg.webp?itok=_13NpN-J)   





 

 



 

   ![ըտը](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021401.jpg13.jpg.webp?itok=j4fSG4Gx)   





 

 



 

   ![ըհտըւհտւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021406.jpg14.jpg.webp?itok=oOg6-4ow)   





 

 



 

   ![ռտգռտ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021414.jpg15.jpg.webp?itok=bnWnrkJ9)   





 

 



 

   ![ռըհռտըհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021419.jpg17.jpg.webp?itok=cnvP252b)   





 

 



 

   ![կիօլւիօ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021413.jpg18.jpg.webp?itok=fKwk2a6I)   





 

 



 

   ![ըռտըռտը](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021427.jpg19.jpg.webp?itok=chfDclgl)   





 

 



 

   ![կլիհօյհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/1000021410.jpg20.jpg.webp?itok=gKO4h-Co)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը