 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 28 Նոյ. 2020 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2020/11/63069286438_o.jpg.webp?itok=pmOTRwh3)   



**«Վեոլիա Գրուփ» ընկերության «Վեոլիա Հիմնադրամ»–ը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան**

**Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանն աջակցելու նպատակով «Վեոլիա Գրուփ» ֆրանսիական ընկերության «Վեոլիա Հիմնադրամ»–ը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան։**

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Վարձակալության պայմանագրի կառավարման տնօրեն **Արտակ Մալխասյանի** խոսքերով՝ «Վեոլիա Հիմնադրամ»–ի քայլը ևս մեկ ապացույց է Հայաստան – Ֆրանսիա ամուր կապերի և հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության։

«Վեոլիա Հիմնադրամ»–ի մարդասիրական օգնությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27–ին «Ազնավուր» հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամի և վերջինիս գործընկերների շնորհիվ Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 25 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: