 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 20 Նոյ. 2021 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2021/11/Main1%20%281%29%20-%20Copy_0.png.webp?itok=cCErtBPt)   



Բարեկամնե՛ր,

Ուղիղ հինգ տարի առաջ, այս օրը՝ նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ **Վարձակալության պայմանագրով** մենք 2017թ.-ից 15-ամյա ժամկետով ստանձնեցինք Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը:

Այն հնարավոր դարձավ Հայաստանի Կառավարության հայտարարած **միջազգային մրցույթի** արդյունքում, որին մասնակցեց, ներկայացրեց առաջադրանքի լուծման իր տեսլականն ու կարողությունները և **բացարձակ հաղթանակ** տոնեց Վեոլիա ջուր ՓԲԸ հիմնադիր, շրջակա միջավայրի ոլորտի աշխարհի առաջատար ֆրանսիական **Վեոլիա Գրուպը:**

Ներկայումս մեր 2800 գործընկերներ շուրջօրյա ռեժիմով սպասարկում են մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաքներ, 311 գյուղեր: Ընդհանուր 356 բնակավայր, 552 000 ակտիվ բաժանորդ: Դրանից բացի, մենք մեծածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ ենք մատուցում 76 բնակավայրի:

Շատ փոփոխություններ են կատարվել ընկերությունում անցած 5 տարիներին. օպտիմալացվել է համակարգի կառուցվածքը, եղել են կադրային փոփոխություններ, երիտասարդ մասնագետներ են անդամագրվել մեր թիմին, սակայն նպատակը մնացել է նույնը. **շարունակաբար բարելավել ջրամատակարարումը, բարձրացնել ջրի որակը, արդիականացնել շահագործվող ինժեներական կառույցները, նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը:**

Պատասխանատվությունը մեծ է, բայց **շնորհիվ ձեր ջանքերի և գործին նվիրվածությանն ամենուր հաջողում ենք:** Իսկ որ թերևս ամենակարևորն է, մենք այս ընթացքում կարողացել ենք ձևավորել ընդանուր շահերով և հետաքրքրություններով առաջնորդվող **ԹԻՄ՝** որպես հետագա հաջողությունների երաշխիք: Հիշենք միայն 2020-2021թթ-ի փորձությունները. COVID 19, արցախյան հերոսամարտ, շոգ և երկարատև ամառներ: Մենք ոչ միայն դիմացանք ժամանակի դժվարություններին, այլև դարձանք ավելի ուժեղ ու համախմբված: Ու պետք է շարունակենք նույն ոգով ու կարողությամբ աշխատել, քանի դեռ ժամանակի մարտահրավերները հաղթահարված չեն:

Մենք ուրախ ենք և հպարտ, որ մաս ենք կազմում **Վեոլիայի հրաշալի ընտանիքին,** բայց միաժամանակ զգում ենք մեր սոցիալական պատասխանատվությունը աշխատանքի և արդյունքների համար: Գործելով որպես Վեոլիա ջուր՝ **մենք Հայաստանում ներկայացնում ենք Վեոլիա Գրուպը, նրա արժեհամակարգը,** հետևաբար պարտավոր ենք իրականություն դարձնել Վարձակալության պայմանագիրն ու արդարացնել սպասելիքները, ինչպես Վեոլիա Գրուպի, այնպես էլ հայաստանյան հանրության:

Համոզված եմ, որ արդեն **գործունեության 6-րդ տարին** կնշանավորվի նոր, զգալի ձեռքբերումներով թե տնտեսական ցուցանիշների, և թե մատուցվող ծառայությունների բարելավման առումով:

Ձեզ նորանոր հաջողություններ, բարեկամնե՛ր, իսկ Հայաստան աշխարհին խաղաղություն ու բարգավաճում:

**Մենք շարժվում ենք առա՛ջ:**

Մարիաննա Շահինյան,

Գլխավոր տնօրեն