 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 11 Սեպ. 2026 



 

 

 

Օրերս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Համբարձումյան և Իսակովի փողոցների հարակից փակուղիներում ու նրբանցքներում ավարտվեց շուրջ 2 կմ ջրագծի վերակառուցումը: Արդյունքում վերացվեց վայրկյանում 14 լիտր ջրակորուստ, և 70 բաժանորդ ապահովվեց որակյալ, կանոնավոր ջրամատակարարմամբ: Այս աշխատանքից անմիջապես հետո «Վարդենիս» շահագործման տեղամասը սկսեց 25 բաժանորդ ունեցող Աճառյան փողոցի քայքայված և վթարային 400 գծամետր ջրագծի վերակառուցումը: Աշխատանքի ավարտին ակնկալվում է վայրկյանում 3 լիտր ջրակորստի վերացում: Շահագործման տեղամասի հաջորդ հասցեն Սպանդարյան փողոցն է:



 

 

 



   ![ըիկւըյհիկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/09/1834.jpg.webp?itok=S9DC8EDC)   





 

 



 

   ![հգյ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/09/1836.jpg.webp?itok=mBTWMc53)   





 

 



 

   ![ըհիկւյկլ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/09/1837.jpg.webp?itok=90kzN-6e)