 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 08 Սեպ. 2025 



 

 

 

   ![ըհււ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/09/1000019288_0.jpg.webp?itok=Wh3DEnRW)   



Վարդենիս քաղաքի Հ. Արզումանյան 4-րդ, Երիտասարդության 3-րդ փողոցների և հարակից տարածքների բազմաբնակարան շենքերի բնակիչները տարիներ շարունակ բախվում էին նույն խնդրին․ հին կոյուղատարի պատճառով հաճախակի խցանումներ և արտահոսքեր էին առաջանում՝ ստեղծելով անհարմարություններ և հակասանիտարական վիճակ։ Դեռևս 1970-ականներին կառուցված 350 մմ տրամաչափի կերամիկական խողովակաշարը արդեն լիովին մաշվել էր և չէր կարողանում ապահովել համակարգի բնականոն աշխատանքը։  
Այսօր խնդիրն ստանում է իր վերջնական լուծումը։ «Վեոլիա Ջուր» ընկերության «Վարդենիս» շահագործման տեղամասը սեփական միջոցներով մեկնարկել է կոյուղագծի վերկառուցման աշխատանքները։ Կառուցվում է 400 մմ տրամաչափի, 90 գծամետր երկարությամբ ժամանակակից խողովակաշար, որը միացվելու է գործող կոլեկտորին։ Նոր կոյուղատար համակարգը կապահովի տարածքի բնակիչների համար հուսալի ու անխափան սպասարկում՝ վերջնականապես բացառելով նախկինում կրկնվող վթարներն ու խցանումները։ Իսկ համակարգի երկարաժամկետ և անխափան աշխատանքը ապահովելու համար բնակիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և նոր կոյուղատարն օգտագործել միայն ըստ նշանակության:



 

 

 



   ![edtfgrtg](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/09/1000019284.jpg.webp?itok=dgnWM2_M)   





 

 



 

   ![տգռըհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/09/1000019285.jpg.webp?itok=kK2LjDK9)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը