 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 17 Օգտ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![ւիօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5474500396958030103.jpg.webp?itok=IHF_nLOX)   



Վեոլիա Ջուր-Փարաքար համայնք համագործակցությամբ Մերձավան բնակավայրի Երևանյան և Երիտասարդական փողոցներում սկսվել է ջրագծերի վերակառուցումը: 1960-70-ականներին կառուցված ջրագծերը, ապօրինի միացումները, և չկառավարվող ցանցը լուրջ խնդիրներ էին ստեղծում թե՛ ջրամատակարարման, թե՛ վթարավերացման աշխատանքների ժամանակ։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները։ Ասֆալտի քերման հետևանքով ջրագծերը հայտնվեցին գետնի մակերևույթին, հետևաբար ի հայտ եկան նաև առկա վթարները:

   ![տւըհյը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5474500396958030106.jpg.webp?itok=1k6_ZcS-)   



 Խնդրի լուծման համար որոշվեց համատեղ փոխարինել ջրամատակարարման ցանցը։ Երևանյան խճուղում փոխարինվում է շուրջ 1 կմ ջրագիծ։ Նախատեսվում է 60 ներտնային միացում իրականացնել: Եվս 600 մ ջրագծի փոխարինում նախատեսվում է Երիտասարդական փողոցում։ Այնտեղ վերակառուցումը կմեկնարկի Երևանյան խճուղու աշխատանքների ավարտից հետո։ Արդյունքում ակնկալվում է վայրկյանում 13 լիտր ջրակորստի կանխում, կառավարելի բաշիչ ցանց և կանոնավոր ջրամատակարարում:

   ![իւօլիօլիօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5474500396958030104.jpg.webp?itok=Yg880Dlg)   



Տասնյակ տարիների ընթացքում կուտակված խնդիրները, իհարկե, մեկ օրում չի լուծվի, սակայն գյուղում փուլ առ փուլ իրականացվող աշխատանքները լավ նախադրյալ են իրավիճակը բարելավելու և խնդիրը վերջնականապես կարգավորելու համար։



 

 

 



   ![ւիւիօիկւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5474500396958030101.jpg.webp?itok=7GzbRwot)   





 

 



 

   ![յհնհյհգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5474500396958030102.jpg.webp?itok=EgT2wcMs)   





 

 



 

   ![ը֏ևիւևիօր](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5474500396958030105.jpg.webp?itok=DC6-x58H)   





 

 



 

   ![ւյլկիլ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5474500396958030107.jpg.webp?itok=dSigxD5C)   





 

 



 

   ![ւըիւիօւօլիպլիպ;](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5474500396958030108.jpg.webp?itok=hvkWTiyk)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը