 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 04 Նոյ. 2026 



 

 

 

   ![գյըւ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/6128.jpg.webp?itok=2euhpA5d)   



Վեոլիա Ջուր ընկերությունն ավարտեց Հալիձոր գյուղի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների ջրագծերի վերակառուցումը։ «Գորիս» շահագործման տեղամասն ընդհանուր առմամբ փոխարինել է 750 գծամետր ջրագիծ, ինչը հնարավորություն տվեց լուծելու տարիների ի վեր գոյություն ունեցող խնդիրները։ Նախկինում այս փողոցներում շաբաթական մի քանի վթար էր արձանագրվում։ Պատճառը հին և մաշված մետաղական ցանցն էր, որի հետևանքով թե՛ ջրի կորուստ էր լինում, թե՛ խաթարվում էր կանոնավոր ջրամատակարարումը։ Իրականացված աշխատանքների արդյունքում իսպառ վերացել են վթարները, իսկ նշված փողոցների 40 բաժանորդ և 3 հանրային տարածք արդեն ապահովված են կանոնավոր ջրամատակարարմամբ։ Ցանցի արդիականացման շնորհիվ խնայվում է վայրկյանում շուրջ 2 լիտր ջուր։ Այս ծրագրով ևս ընկերությունն ապահովում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումը՝ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը բնակավայրերում։



 

 

 



   ![ւըտւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6123.jpg.webp?itok=dCQEyxYF)   





 

 



 

   ![հգյյգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6124.jpg.webp?itok=-DNAWpg9)   





 

 



 

   ![֏ւըի](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6125.jpg.webp?itok=WOSAuWLZ)   





 

 



 

   ![գտֆհտֆգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6127.jpg.webp?itok=rXGjEsnp)   





 

 



 

 

 





   ![ռւըռտւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6129.jpg.webp?itok=ncp91vbp)   





 

 



 

   ![ջ֏ըևռտջւըև](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6131.jpg.webp?itok=xxHFfGj8)   





 

 



 

   ![տըիըւիկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6132.jpg.webp?itok=NiTOjvP2)   





 

 



 

   ![ւևը֏իըւիօ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6133.jpg.webp?itok=UN9zTYHe)