 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 29 Դեկ. 2022 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2022/12/teyiu_0.jpg.webp?itok=zn0X_1JU)   



 **Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Շահինյանի ուղերձը համակարգի աշխատակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ**

Սիրելի՛ գործընկերներ,

Ավարտվում է մեր համատեղ աշխատանքի 6-րդ տարին: Արդեն իսկ հայտնի է. **2022** **թվականի** առաջադրանքները կատարված են, ձեռքբերումները գոհացուցիչ են ու համապատասխանում են կանխատեսումներին: Հետևաբար մենք ընթանում ենք զարգացման ճիշտ ուղով:

Ընդ որում, ընթանում ենք կայուն ու արագ տեմպերով, ամիս առ ամիս հանրությանը ներկայացնելով մեր առաջընթացի լուրջ վկայություններ` նաև ի դեմս բարելավվող ջրամատակարարման ու ջրի արդյունավետ օգտագործման:

Իհարկե, դրան նպաստում են շատ գործոններ՝ ներդրումային ծրագրերից մինչև նոր տեխնիկան ու տեխնոլոգիաները, սակայն այս ամենի շարժիչ ուժը մեր կայացած **ՎեոլիաԹիմն** է, որը հաջողությամբ լուծում է թե առաջացող և թե տարիներով կուտակված խնդիրները: Շնորհակալություն ձեզ գործին նվիրվածության համար, որի շնորհիվ, համոզված եմ, **2023** **թվականը** կդառնա նոր ձեռքբերումների տարի:

Ցավոք, հասկանալի պատճառներով հանրային տրամադրություններն այս օրերին տոնական չես անվանի: Սակայն կյանքը շարունակվում է, հետևաբար պետք է առաջ ընթանալ ու աշխատել՝ լավ օրերի ակնկալիքով:

Առողջությո՛ւն ու բարօրությո՛ւն, երազանքների իրականացո՛ւմ ու համերաշխությո՛ւն մեզ ու մեր ընտանիքներին: Թո՛ղ գալիք տարին խաղաղություն ու բարգավաճում բերի հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

**Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:**

Մարիաննա Շահինյան,

Գլխավոր տնօրեն