 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 31 Հուլ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![ւօի](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/5424663507715693124.jpg.webp?itok=AgR1OVU3)   



Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան փողոցում Վեոլիա Ջուր ընկերությունը հրատապ ծրագրով վերակառուցում է կոյուղագիծը։ Դեռևս խորհրդային տարիներին փողոցում շահագործվել է 500 մմ տրամագծով 2 կոյուղատար։ Սակայն հետագայում դրանցից մեկը վնասվել է, և կոյուղաջրերի հեռացումն իրականացվել է միայն մեկ կոյուղատարով։ Արդյունքում պարբերաբար առաջացել են խցանումներ, որոնք տարածվել են մինչև Մանանդյան փողոցի 11, 21, 23 և 25 շենքեր, ինչպես նաև Արարատյան փողոց։ Շաբաթական մի քանի անգամ կրկնվող խցանումների խնդիրը լուծելու նպատակով որոշում է կայացվել վերանորոգել երկու կոյուղատարների միջանկյալ հատվածը։ Սակայն 5 մետր խորությամբ խրամուղու բացումից հետո պարզվել է, որ այդ հատվածը կոտրված և ամբողջությամբ խցանված է, ինչի հետևանքով այն հնարավոր չէ վերանորոգել։ Այժմ վերակառուցվում է չգործող 500 մմ տրամագծով կոյուղատարի վնասված հատվածը՝ հիմնովին լուծելով փողոցի կոյուղաջրերի հեռացման խնդիրը՝ կապահովվի Մանանդյան և Հովսեփյան փողոցների, ինչպես նաև Բագրատունյաց 3-րդ և Արարատյան 1-ին նրբանցքների կոյուղատարների բնականոն և անխափան աշխատանքը։



 

 

 



   ![օլիրօ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5424663507715693123.jpg.webp?itok=M3FihaqX)   





 

 



 

   ![ըւիիկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5424663507715693126.jpg.webp?itok=XOVeXJHS)   





 

 



 

   ![ևրիևւի](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5424663507715693128.jpg.webp?itok=WlDIXRog)   





 

 



 

   ![ւըյըիկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5424663507715693129.jpg.webp?itok=SewC3vr3)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը