 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 19 Ապր. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/04/15855_am_1.jpg.webp?itok=ziju7FaC)   



Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի,մասնավորապես՝ ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ արդյունավետ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման արդյունավետ լուծումներ գտնելու և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։