 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 03 Մայ. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/05/PXL.jpg.webp?itok=Zy9-5niW)   



2021 թվականին KFW գերմանական զարգացման և եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավորմամբ Լոռու մարզում մեկնարկեց ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի 3-րդ փուլը: Ծրագրի պատվիրատուն ՀՀ Կառավարությունն է՝ ի դեմս Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի:

Վանաձորում և հարակից գյուղերում շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ Կուրթան գյուղում դրանք ամբողջությամբ ավարտված են: Սպառողներն արդեն ջուր են ստանում ջրամատակարարման նոր ցանցով:

Կուրթանում ոչ միայն սպառողները, այլ  նաև «Վեոլիա Ջուրը» վայելում է այս շատ կարևոր համագործակցության «պտուղները», քանի որ արդեն ունի կառավարելի բաշխիչ ցանց, ջրակորուստների նվազում, հաշվառվող ջրաքանակ և հուսալի ու որակյալ ծառայությությունների մատուցման հնարավորություն: