 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 14 Հուլ. 2023 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2023/07/PXL_20230628_063803957.jpg.webp?itok=ykxeoho6)   



Արարատի մարզի Արարատ քաղաքում և Դարակերտ գյուղում Վեոլիա Ջուր ընկերությունը Պարտադիր կապիտալ աշխատանքների այս տարվա ծրագրով արդեն սկսել է նոր ջրագծերի կառուցման աշխատանքները:

Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 60 տարի առաջ կառուցված ջրագծերը ֆիզիկապես մաշված էին, վթարային, շահագործման համար այլևս անհնար: Բացի այդ, վթարների ժամանակ ջուրը լցվում էր ջրագծերին զուգահեռ կառուցված ջեռուցման խողովակներ և գնում ընդերք՝ աչքի համար մնալով անտեսանելի։

Հիմա՝ Վեոլիաթիմը 91 բաժանորդի համար կառուցում է 40-ից-250 մմ-ոց 2654 գծամետր խողովակաշար՝ նոր ջրաչափական հորերով, որտեղ կվերատեղադրվեն ջրաչափական հանգույցները: Արդյունքում՝ կվերանան վթարները, այլևս ջրամատակարարման գրաֆիկում խախտումներ չեն լինի, կնվազեն շահագործման ծախսերը, հնարավոր կլինի վայրկյանում տնտեսել 20 լիտր ջուր, որն էլ կուղղվի հանրապետության առավել խնդրահարույց հատվածներ: