 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 13 Հուլ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![yhutujty](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370667539647634200.jpg.webp?itok=__Xi_pm1)   





 

 



 

   ![yhtyh](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370705726201864033.jpg.webp?itok=kD9ok-6m)   





 

 



 

   ![fghfh](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370705726201864038.jpg.webp?itok=WhqNv3xi)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը        

 

 

 



   ![uy](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/5370667539647634185.jpg.webp?itok=CqjlaRVJ)   



Պարտադիր կապիտալ աշխատանքների (ՊԿԱԾ) 2026 ծրագիրը՝ այս անգամ Լոռու մարզում է։ Այստեղ Վեոլիա ջուրը ներդնելով 170.5 մլն դրամ, աշխատանքներ է իրականացնում 3 քաղաքում։

- Ստեփանավան քաղաքում 76,3 մլն դրամ ներդրմամբ Թումանյան և Գորկի փողոցների, ինչպես նաև հարակից նրբանցքների 180 բաժանորդի համար կվերակառուցվի շուրջ 2 կմ ջրագիծ։ Տարիների ընթացքում մաշված ջրագծերը դարձել են բաց և գաղտնի վթարների պատճառ։ Դրանց մի մասն անցնում է մասնավոր տնատիրություններով, ինչը բարդացնում է վթարավերացման աշխատանքները, իսկ համակարգում առկա ապօրինի միացումներն ու հոսակորուստները հատկապես ամռան ամիսներին հանգեցնում են ճնշման զգալի անկումների։ Աշխատանքների արդյունքում կկրճատվեն տեխնիկական և կոմերցիոն հոսակորուստները, ջուրը բաժանորդներին կմատակարարվի ավելի հավասարաչափ, կնվազեն շահագործման ծախսերը, իսկ ջրի խնայողությունը կհասնի մոտ 3 լիտր/վայրկյանի։

   ![890](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/5370667539647634197.jpg.webp?itok=E2A_0zBa)   



- Թումանյան համայնքում՝ 48,3 մլն դրամ ներդրմամբ վերակառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող ջրատարը։ Գործող խողովակաշարը ոչ միայն տեխնիկապես մաշված է, այլև անցնում է գերեզմանոցի տարածքով և մասնավոր տնատիրություններով, ինչը չի համապատասխանում գործող նորմերին և զգալիորեն դժվարացնում է շահագործումը։ Այժմ այստեղ կառուցվում է 860 մետր երկարությամբ, 100 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար, որը կշրջանցի ինչպես գերեզմանոցի, այնպես էլ մասնավոր տարածքները՝ ապահովելով ջրամատակարարման առավել անվտանգ և հուսալի համակարգ։

   ![gh89-p[90](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/5370667539647634190.jpg.webp?itok=3rUBj6jG)   



- Նմանատիպ, սակայն է'լ ավելի բարդ աշխատանքներ նախատեսված է Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում, որտեղ ներդրվել է 45,8 մլն դրամ։ Այստեղ էլ կվերակառուցվի օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող «Օձուն–Սարահարթ» ջրատարի առավել վթարավտանգ հատվածը։ Երիտասարդական փողոցից մինչև Օձուն համայնք ձգվող գործող ջրատարը տարիների ընթացքում խիստ մաշվել է և դարձել մշտական վթարների ու ջրի կորուստների պատճառ։ Նախագծով նախատեսվում է գործող ջրատարին զուգահեռ կառուցել 425 մետր երկարությամբ, 275 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար։ Աշխատանքներն իրականացվելու են բարդ լեռնային տեղանքներում՝ մեծ թեքությունների և դժվար ինժեներաերկրաբանական պայմանների առկայությամբ, ինչը պահանջում է հատուկ տեխնիկական և ինժեներական լուծումներ։

Ծրագիրը Լոռու մարզում կավարտվի 10 ամսից։



 

 

 



   ![9-09-](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370667539647634192.jpg.webp?itok=2QvwZQSc)   





 

 



 

   ![89](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370667539647634195.jpg.webp?itok=EoIru7ZB)   





 

 



 

   ![ui](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370667539647634199.jpg.webp?itok=3khfkuyW)   





 

 



 

   ![tyuy6i8](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370667539647634248.jpg.webp?itok=1ApH6w0I)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը