 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 04 Մար. 2026 



 

 

 





 

 





 

 



 

 

 





   ![տհտըհը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/03/1000016606.jpg.webp?itok=u7XPAVvL)   



Արագածոտնի մարզի Օշականի Ձախ ափ թաղմասում պարբերաբար ջրամատակարարման հետ կապված խնդիրներ էին առաջանում: Բարձրադիր հատվածներում վիճակը հատկապես բարդանում էր ամռանը: Այս տարվա հունվարին «Վեոլիա Ջուր» ընկերության «Աշտարակ» շահագործման տեղամասը որոշեց վերակառուցել Օշականի Ձախ ափի մուտքագծի 1 կմ հատված, որի արդյունքում վերացվեց վայրկյանում 4 լիտր ջրակորուստ: Աշխատանքների ավարտից հետո տեղամասը Գոտիավորման բաժնի մասնագետների հետ սկսեց նաև ներքին ցանցում վթարաորոնողական աշխատանքներ:

   ![յըւյւ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/03/1000018818.jpg.webp?itok=5Jom9sy9)   



 Խնդրահարույց հատվածում, որտեղ կորում էր վայրկյանում 1,5 լիտր ջուր փոխարինվեց 300 գծամետր խողովակաշար: Այսօր բնակավայրի 100 բաժանորդ արդեն ունի կանոնավոր և հուսալի ջրամատակարարում, որի մասին պատմում է ամենահաճախ ընկերություն զանգահարող և դժգոհություն հայտնող մեր սպառողը: Օշականի Ձախ ափ թաղմասում այժմ ընթանում են հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: