 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 17 Փետ. 2020 



 

 

 

Շատ դժվարին, երբեմն կյանքի համար ուղղակի վտանգավոր պայմաններում են վերջին օրերին ընթանում վթարների վերացման աշխատանքները Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգում:  
Դրա վառ օրինակներից մեկը Թալինի տարածաշրջանի «40 աղբյուր»-ում տեղի ունեցածն է: Շուրջբոլորն այստեղ ձյուն է, բուք ու բորան: Ճանապարհները փակ են, բայց և սպասել չէին կարող «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Թալին» տեղամասի մասնագետները. մի քանի բնակավայր մնացել էր անջուր, պետք էր պարզել՝ աղբյուրն է սառած, թե խողովակաշարը վթարված: Ի վերջո մարդկանց ջուր է պետք: Մնացածի մասին պատմում է Արմենպրես լրատվական գործակալության ներկայացվող հաղորդագրությունը:

Հետգիր. Այնուամենայնիվ հաջողվեց պարզել. աղբյուրն է սառել, ստեղծվել է շատ ծանր վիճակ: Բայց աշխատանքները խնդրի լուծման նպատակով շարունակվում են:

[ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ըն....](https://armenpress.am/arm/news/1004959.html?fbclid=IwAR2lRflln1UqIgA9wa3vogjIcCcDUk-xJ7uflreBSt6lPsI1jfY_LUFi1PU#.XkaaYWrtbZM.facebook)

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2020/02/1004959.jpg.webp?itok=WCrt3ril)