 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 22 Մար. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/03/c005d84d-9429-45c0-8e50-da5eaba96d9d.jpg.webp?itok=RkbrJ8lX)   



Արարատի մարզի Արաքսավան գյուղն արդեն ջուր է ստանում նոր խողովակաշարով:

2023 թվականի ամռանը սկսած աշխատանքները բնակավայրում մոտենում են ավարտին:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արտաշատ» շահագործման տեղամասը այս ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխեց գյուղը սնող ջրագիծն ու ներքին ցանցը՝ ընդհանուր 7350 գծամետր: Տեղադրվեցին 140 ջրաչափական դիտահորեր՝ ջրաչափերով, կառուցվեցին 6 բաժանարար հանգույցներ՝ 12 փականներով, որոնց միջոցով ցանցը դարձավ  կառավարելի և վերահսկելի:

Այժմ գյուղում ընթանում են վերջին մի քանի բաժանորդների համակարգին միացնելու աշխատանքները, որոնք կավարտվեն մոտ 10 օրից: Սակայն գյուղի 180 բաժանորդ արդեն ստանում է բարձր ճնշմամբ և որակյալ ջուր, ինչպես նաև կանխվել է վայրկյանում 4 լիտր ջրի կորուստ:

1980-ական թվականներից երբևէ չվերակառուցված ջրամատակարարման ցանցի արդիականացումը Արաքսավանում ցնծությամբ են ընդունել: