 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 10 Հոկ. 2025 



 

 

 

   ![ըհռտը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/10/1000020339.jpg.webp?itok=GiI3HEN-)   



Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան 29 հասցեում հանդիսավորությամբ բացվեց Վեոլիա Ջուր ընկերության «Նոր Հաճըն» շահագործման տեղամասի մասնաշենքը: Նոր շենքում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները (հարմարավետ սենյակներ, տեխնիկա, շինարարական նյութեր)՝ թիմի ճիշտ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունը միայն այս տարվա ապրիլին է ստանձնել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումն ու շահագործումը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում նորաստեղծ «Նոր Հաճըն» շահագործման տեղամասն իր սպասարկման տարածքներում ամենօրյա վթարներին զուգահեռ վերակառուցել է 500 գծամետրից ավելի ջրագիծ և կոյուղագիծ:

   ![ֆգտհտֆգհ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/10/1000020343.jpg.webp?itok=PNpw6r1r)   



Նշենք, որ «Նոր Հաճըն» շահագործման տեղամասը սպասարկում է Նոր Հաճըն, Եղվարդ քաղաքները, Արտամետ, Մրգաշեն, Նոր Երզնկա, Ուշի գյուղերը, Արգելի մի հատվածը, Նորգեղի Բանավան թաղամասն ու Օհանավանի երկու փողոց: