 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 26 Հոկ. 2026 



 

 

 

   ![ըյըհմկ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/5265.jpg.webp?itok=-NzV7Oxr)   



Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 39, 41, 43, 45, 47, 49 և 51 շենքերը սպասարկող կոյուղագծի խնդիրը լուծվել է: Այn հերթական անգամ խցանվել էր, սակայն այս անգամ խնդիրը հնարավոր չեղավ վերացնել նույնիսկ հատուկ տեխնիկայի օգնությամբ: Վեոլիա Ջուր ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասի մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ կոյուղագիծը կոտրված է: Իրավիճակը բարդանում էր նրանով, որ խողովակաշարի վրա կային շինություններ, որոնց պատճառով հնարավոր չէր մոտենալ վնասված հատվածին:

   ![79o8op](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/5266.jpg.webp?itok=nS7RKERV)   



Այդուհանդերձ ՎեոլիաԹիմը գտավ լուծումը. խնդիրը կարգավորվեց խողովակաշարի ներսրսկման միջոցով, ինչի շնորհիվ կոյուղատար համակարգն այժմ լիարժեք գործում է: Այնուամենայնիվ, քանի որ շինությունները հետագայում կարող են խոչընդոտել ցանցի բնականոն շահագործմանը, առաջիկայում նախատեսվում է վարչական շրջանի աշխատակազմի հետ քննարկել տարածքը շրջանցող նոր կոյուղագծի կառուցման հնարավորությունը: