 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 16 Հուլ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![ըյհըւյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/5370705726201864043.jpg.webp?itok=kMTVpYV1)   



Լոռու մարզի Աքորի գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցում:   
1970-ականներին կառուցված ջրագծերն այլևս չէին համապատասխանում շահագործման պահանջներին։ Խողովակաշարը տեղ-տեղ անցնում էր ճանապարհի գրեթե մակերեսով՝ առանց անհրաժեշտ խորության, ինչի հետևանքով երթևեկող տրանսպորտային միջոցները հաճախ վնասում էին այն։ Բացի այդ, տարիների ընթացքում ֆիզիկապես մաշված և կոռոզիայի ենթարկված խողովակաշարը դարձել էր մշտական վթարների պատճառ։ Խնդիրը վերջնական լուծելու համար «Ալավերդի» շահագործման տեղամասը կառուցում է շուրջ 700 գծամետր երկարությամբ նոր պողպատե ջրագիծ, որը տեղադրվում է մեկ մետր խորությամբ՝ գործող նորմերին համապատասխան։ 27 բաժանորդի ջրաչափեր կտեղափոխվեն սահմանազատման կետ, ինչը համակարգի շահագործումը կդարձնի առավել արդյունավետ և վերահսկելի։ Ծրագրի ավարտից հետո արդյունքները կլինեն առավել քան շոշափելի: Գյուղի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի ծավալը ամռան սեզոնին կկազմի ընդամենը 10–12 լիտր/վայրկյան՝ նախկին 70–80 լիտր/վայրկյանի փոխարեն։ Մինչ այս էլ, «Ալավերդի» շահագործման տեղամասը Աքորի գյուղի մյուս հատվածներում 58 բաժանորդի համար վերակառուցել է 1700 գծամետր: Արդյունքում սպառողները ունեն շուրջօրյա, բարձր ճնշմամբ ջրամատակարարում, իսկ ՎեոլիաԹիմը առանց վթարների և բողոքների համակարգ:



 

 

 



   ![ֆհըտֆգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370667539647634184.jpg.webp?itok=JnCn9fB4)   





 

 



 

   ![յհյհնհգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370705726201864034.jpg.webp?itok=7ocOANpU)   





 

 



 

   ![իկւիըւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/07/5370705726201864046.jpg.webp?itok=U8sS7kwW)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը