 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 11 Մար. 2026 



 

 

 

   ![օլւիտըհտըհյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/03/5296511111056267852.jpg.webp?itok=BBEYfSzO)   



Կապանի Շղարշիկ թաղամասի բաշխիչ ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Անցյալ տարի Վեոլիա Ջուր ընկերության «Կապան» շահագործման տեղամասը սեփական ուժերով սկսել էր թաղամասի՝ 1970-ականներին կառուցված, անմխիթար վիճակում գտնվող ջրագծերի վերանորոգումը: Մինչ այդ վթարներն այստեղ հաճախակի էին, ջրակորուստը, բողոքներն ու դժգոհությունները՝ շատ:

   ![9p;9op;9](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/03/5296511111056267853.jpg.webp?itok=W2aRX0WB)   



Այժմ պատկերը բոլորովին այլ է: 3 կմ ջրագիծ վերակառուցելուց հետո ՎեոլիաԹիմը թաղամասին տրվող վայրկյանում 10 լիտր ջրաքանակը դարձրեց 1լ/վ: Այսինքն՝ թաղամասին վայրկյանում մղելով 1 լիտր ջուր՝ ընկերությունը կարողանում է 50 բաժանորդի ապահովել 24-ժամյա կանոնավոր և որակյալ ջրամատակարարմամբ: