 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 17 Փետ. 2025 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/02/%D4%BF%D4%B1%D5%8A%D4%B1%D5%86%202.jpg.webp?itok=mKwU6t_T)   



Կապան քաղաքի Ստեփանյան փողոցի բազմաբնակարան շենքերն ու Ազատամարտիկների փողոցի առանձնատները ունեն վերակառուցված ջրագիծ։

Նշված հասցեներում նախկինում կառուցված տարբեր տրամաչափի ջրագծերով, հատկապես ամռան ամիսներին, հնարավոր չէր լինում բավարար քանակով ջուր ապահովել: Խնդիրը լուծելու համար «Կապան» շահագործման տեղամասը կառուցեց 480 գծամետր պոլիէթիլենե ջրագիծ, տեղադրվեցին ճնշման կարգավորիչ փականներ, որը թույլ տվեց սպառողներին ապահովվել կանոնավոր և որակյալ ջրամատակարարմամբ, ինչպես նաև խնայել է վայրկյանում 7-8 լիտր ջրաքանակ։

Աշխատանքների ընթացքում սակայն պարզվեց, որ խնդիրներ կան նաև Մ․Ստեփանյան փողոցի 4-րդ և 10-րդ շենքերի կոյուղատար համակարգում։ ՎեոլիաԹիմը նաև այս խնդիրը լուծեց։ Վերակառուցեց շենքերի շուրջ 55 գծամետր կոյուղագիծ՝ այն դարձնելով լրիվ աշխատանքային։