 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 16 Դեկ. 2025 



 

 

 

   ![ւըյհըտւյհտը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/12/597885332_1332816372215700_294039384402318141_n.jpg.webp?itok=VKwMk3Eg)   



Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Կողմերը մանրամասնորեն քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և վթարային իրավիճակներին արագ արձագանքման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել 2024, 2025 և 2026 թվականների կապիտալ ներդրումների համատեղ ծրագրերին, որոնց համատեքստում շեշտվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և մյուս համայնքապետարանների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Մարիաննա Շահինյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ներառյալ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը, որը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով։ Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ Կառավարությունն այս հարցում հանձնառու է և պատրաստ է ներդրումներ կատարել։