 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 23 Դեկ. 2020 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2020/12/3.JPG.webp?itok=b0YoPsE5)   



Հարգելի գործընկերներ,

Բարեկամներ,

Այսօր ՎեոլիաԹիմի մասնագիտական, թեկուզև ոչ պաշտոնական, տոնն է:

1911թ. դեկտեմբերի 23-ին շահագործման հանձնվեց **«**Կաթնաղբյուր – Երևան**»** ջրատարը, որով մայրաքաղաքում՝ առաջինը հանրապետությունում, հիմք դրվեց կանոնավոր ջրամատակարարմանը:

Նախաձեռնողը 1910թ. հունիսի 24-ին հիմնված **«**Էրիվանյան ջրմուղ**»** Փայատիրական ընկերությունն էր, բաղկացած նահանգային կենտրոն Էրիվանի 12 երևելիներից, հայտնի ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ:

Ջրի վաճառքը կազմակերպելու նպատակով **«**Կոզեռն**»** թաղամասում կառուցվում է 125 հազար դույլ /1500 խոր. մետր/ ծավալով ջրամբար, որտեղից ջուրը հոսում էր Էրիվանի տարբեր թաղեր և վաճառվում 9 կետում: Այստեղից ջրավաճառ երեխաները կենարար հեղուկը հասցնում էին մայդաններ, ղանթարներ ու այլ մարդաշատ վայրեր: **«Ջո՜ւր եմ ծախում, սառը ջո՜ւր, որ հաց առնեմ մի պուճուր…»,** - կանչում էին նրանք:

Սկզբում ջուրը ստացվում էր վայրկյանում 23 լիտր քանակությամբ: Դա, իհարկե, լիովին չէր բավարարում քաղաքի 30 հազար բնակչի կենցաղային կարիքները, բաշխիչ ցանցն էլ զարգացման կարիք ուներ: Բայցևայնպես մեծ գործի հիմքը դրված էր: Անցան տասնամյակներ, ընդլայնվեց, հզորացավ ու ժամանակի պահանջներին համապատասխանեցվեց համակարգը, անհամեմատ բարձրացավ ջրի որակը, ջրմուղ-կոյուղի ընկերությունը համալրվեց մասնագիտական կադրերով…

Ներկայումս տարբեր աղբյուրներից վայրկանում մոտ 7200 լիտր բարձրակարգ ջուր է ստանում Երևանը, սակայն գրեթե ամենուր ապահովվող շուրջօրյա կայուն ջրամատակարարմամբ մենք պարտական ենք առաջին խողովակաշարին:

Հիշե՛նք այս օրը: