 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 08 Հոկ. 2026 



 

 

 

   ![տը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/4566.jpg.webp?itok=LSwRhJA3)   



Օրերս Մասիս քաղաքը սնուցող Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի Խարբերդի ՕԿՋ տանող 529 մմ տրամագծով մետաղական ջրատարի վրա գրանցվել էր 4 վթար՝ շուրջ 60 լիտր/վայրկյան ջրակորսով։ Նույն ջրատարի տարբեր հատվածներում նախորդ ամիսներին էլ են արձանագրվել վթարներ, որոնց դեպքում ևս ջրանջատման անհրաժեշտություն է առաջացել՝ վթարի հատվածը մեկուսացնելու և անվտանգ ու պատշաճ աշխատանք իրականացնելու համար։

   ![ֆգհգյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/4567.jpg.webp?itok=5fG1k1VP)   



Ջրանջատումների տևողության և հաճախակիության մասին դժգոհություններ հաճախ ենք լսում, սակայն դրանց հակառակ կողմը համարյա երբեք չենք տեսնում: Մեր աշխատանքի ամենադժվար հատվածներից մեկը հենց այն է, ինչը սպառողը սովորաբար չի տեսնում։ Այսուհետ մեր էջում պարբերաբար ձեզ պատմելու ենք մեր աշխատանքի չերևացող կողմի, ընթացքի ու առանձնահատկությունների մասին՝ տալով ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները: