 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 30 Սեպ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![ֆհգւը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/5321486023759963318.jpg.webp?itok=sUmcaqG-)   



Վեոլիա Գրուպի ներդրմամբ ջրաչափերի հաշվառումը տեղափոխվում է նոր տեխնոլոգիական հարթություն: Ջրաչափերի ցուցմունքների գրանցման գործընթացը դարձնել առավել հուսալի, ճշգրիտ և արդյունավետ․ այս նպատակով Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ներդրվել է ժամանակակից ռադիոմոդուլային համակարգ, որը հնարավորություն է տալիս ջրաչափերի ցուցմունքները գրանցել հեռահար եղանակով՝ առանց բնակարան այցելելու անհրաժեշտության։ Նոր տեխնոլոգիայի ներդրումը Վեոլիա Գրուպի կողմից ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված հերթական ներդրումներից է։

   ![ըյւհիւ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/5321486023759963319.jpg.webp?itok=ICECfDtO)   



Տեխնոլոգիական լուծումն որպես պիլոտային ծրագիր արդեն գործում է Առինջում, Երևանի Արաբկիր և Նորք Մարաշ վարչական շրջաններում: Այս պահին տեղադրման աշխատանքները մեկնարկել են նաև Սարի Թաղում։ Հաջորդը Քասախ և Պռոշյան բնակավայրերն են։ Ռադիոմոդուլ սարքի ներդրումն իրականացվում է այն տարածքներում, որտեղ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում կատարվել են ներդրումներ և փոխվել է ջրամատակարարման ցանցը։ Ռադիոմոդուլը հնարավորություն է տալիս մոտ 200 մետր շառավղով հավաքագրել ջրաչափերի ցուցմունքները և տվյալները փոխանցել համապատասխան համակարգին։

   ![ֆըհտը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/5321486023759963316.jpg.webp?itok=vXaNGz2F)   



Ցուցմունքների գրանցման համար այլևս անհրաժեշտություն չի առաջանում, որպեսզի տեսուչը այցելի բնակարաններ, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը ցուցմունքների գրանցման գործընթացում: Միաժամանակ, համակարգը համապատասխան ծրագրային լուծման միջոցով ազդանշան է տալիս արտաքին միջամտության կամ հնարավոր ապօրինության դեպքերի վերաբերյալ՝ հնարավորություն տալով ժամանակին արձանագրել դրանք։ Ռադիոմոդուլ սարքերի շահագործման ժամկետը 10-15 տարի է, ինչը ներդրմանը հաղորդում է նաև երկարաժամկետ նշանակություն։

   ![ւիօօի](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/5321486023759963315.jpg.webp?itok=OetU5Mnf)   



Վեոլիա Գրուպի կողմից այս համակարգի ֆինանսավորումն ու ներդրումը վկայում է ընկերության՝ ջրամատակարարման ոլորտի շարունակական արդիականացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ հետևողական մոտեցման մասին։ Ջրային ենթակառուցվածքների վերափոխմանը զուգահեռ արդիականացվում է նաև հաշվառման համակարգը՝ ձևավորելով ավելի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած և արդյունավետ ծառայության նոր մակարդակ։