 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 06 Նոյ. 2026 



 

 

 

   ![ֆհգկյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/6156.jpg.webp?itok=Y5jlZaiW)   



ՎեոլիաԹիմը սեփական ուժերով վերակառուցում է Իջևանի Երևանյան փողոց կոյուղագիծը՝ լուծելով տասնամյակներ գոյություն ունեցող խնդիրը: Նախկինում բնակիչների կառուցած տարբեր տրամագծերով հին կոյուղագծերն անցնում էին անհատական տների և տնամերձ հողամասերի տարածքով, և մեր մասնագետների համար դրանց տեխնիկական սպասարկումն ու վթարների վերացումը գրեթե անհնարին էր դարձել: Այժմ Վեոլիա Ջուր ընկերության «Իջևան» շահագործման տեղամասը 3,5 մետր խորության վրա կառուցում է 200 մմ տրամագծով, շուրջ 400 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ: Տեղադրվող նոր դիտահորերը կսպասարկեն նաև Երևանյան փողոցի 3 նրբանցքների կոյուղագծերին: Նույն ծրագրի շրջանակում ՎեոլիաԹիմը կլուծի ևս մեկ կարևոր խնդիր. ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով հաճախ դժվարություններ առաջացնող «Սպիտակ Ջուր» օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) համար կկառուցվի 159 մմ տրամագծով 130 գծամետր երկարությամբ մետաղական ջրագիծ:



 

 

 



   ![ւիյկլյլ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6157.jpg.webp?itok=p4cClfAK)   





 

 



 

   ![տւըյըհիկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6159.jpg.webp?itok=eZnzlbCc)   





 

 



 

   ![ըհյկւհկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6160.jpg.webp?itok=SdKfpVpT)   





 

 



 

   ![ռտըհտհըտյ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/6162.jpg.webp?itok=tKcLIfRO)   





 

 



 

   ![հգյկհկ,յհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/IMG-20261106-WA0024.jpg.webp?itok=ht6nIS5D)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը