 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 25 Դեկ. 2025 



 

 

 

   ![հտգֆհֆգհֆ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/12/1000023291.jpg.webp?itok=3DcPqXil)   



«Վեոլիա Ջուր» ընկերության յուրաքանչյուր տեղամաս իր ամենօրյա վթարավերացման և ընթացիկ շահագործման աշխատանքներից բացի, տարվա ընթացքում սեփական միջոցներով իր սպասարկման տարածքում նաև վերակառուցում է ջրագծեր և կոյուղագծեր: «Հարավ» շահագործման տեղամասն արդեն ամփոփել է այս տարվա աշխատանքների ծավալը. Երևանի Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, Արարատի մարզի Ջրաշեն, Դիտակ, Նոր\_Խարբերդ, Բարձրաշեն բնակավայրերը սպասարկող տեղամասն ընդհանուր առմամբ վերակառուցել է 8731 գծամետր ջրագիծ:

   ![ռըռտըռգ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/12/1000023292.jpg.webp?itok=yBmFv_DS)   



- 5 կմ-ից ավելի խողովակաշար նորոգվել է Արարատի մարզում,
- 4 կմ-ից ավելի՝ Երևանի՝ վերը նշված վարչական շրջաններում:

Դա նշանակում է, որ կանխվել է մեծ ջրաքանակի կորուստ, և որ ամենակարևորն է, բարելավվել է հազարավոր սպառողների ջրամատակարարումը: