 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 07 Մար. 2025 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/03/2222_1.jpeg.webp?itok=LcZQ5pNp)   



Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում այսօր բացվեց «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կառուցված «Նոր Հաճն» փոքր հիդրոէլեկտրակայանը: Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող այս կայանի լիցենզիան ընկերությունը ստացել է 2023 թվականին, որից հետո «Արզական-Գյումուշ» ջրատարի վրա սկսվեց կայանի կառուցման աշխատանքները. ներդրումային արժեքը 376.6 մլն դրամ է: Եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած 220 կՎտժ հզորությամբ ՓՀԷԿ-ը տարեկան պետք է արտադրի 1,925 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Դեռևս 2020 թվականին Վեոլիա Գրուպը հայտնել էր հեռանկարային մի ծրագրի մասին, որ նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ՀՀ-ում և ըստ այդմ ներդրումներ կատարել նաև էներգետիկայի բնագավառում: Վեոլիա գրուպի նախաձեռնած և սեփական միջոցներով ֆինանսավորվող ծավալուն այդ ծրագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից: Դրանից հետո «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում մատուցվող ծառայությունների սակագների աճը մեղմելու նպատակով բացառապես սեփական կարիքների համար սկսեց արտադրել էլեկտրաէներգիա: Այս ծրագրի շրջանակներում, 2023 և 2024 թվականների ընթացքում ներդնելով 395,303,501 մլն դրամ՝ Ընկերությունը իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի կամ դրանց սանիտարական գոտիներում կառուցել և շահագործել է թվով 7 արևային էլեկտրակայան, որոնք 2024 թվականին արտադրել են 1570548 կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրի ամբողջական իրացման արդյունքում, ՓՀԷԿ-ի և արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան կուղղվի ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարմանը: Ընդ որում՝ Ընկերության կողմից կառուցված էլեկտրակայանները սեփականության իրավունքով հանձնվելու են Վարձատուին՝ ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս Ջրային Կոմիտեի: Վեոլիա գրուպը Հայաստանում շարունակելու է բնապահպանական և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իր ծրագրերը, մասնավորապես ներկայումս արդեն մշակվում է հաջորդ ՓՀԷԿ -ի նախագիծը, որի կառուցման և շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել տարեմուտին:



 

 

 



   ![uyiy](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/4dab24f0-f64c-4468-81f7-5970d6670c3d.jpg.webp?itok=z1UZ7zL-)   





 

 



 

   ![yhrty](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/6b2ac3b0-8385-4ccd-969c-8da89ea7f395.jpg.webp?itok=P-QtG-2j)   





 

 



 

   ![yiyui](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/08fb98e9-9873-4163-afcd-d48143ffbd1f.jpg.webp?itok=fazMKGRH)   





 

 



 

   ![yuyj](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/11/VEOLIA%20SIR%20-%20frame%20at%200m3s.jpg.webp?itok=6Mc7BfVh)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը