 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 31 Մար. 2023 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2023/05/20230511_160334_0.jpg.webp?itok=Iz52pFOo)   



«Գավառ» շահագործման տեղամասի սպասարկման տարածքում /ք. Գավառ՝ իր 2 թաղամասերով և 8 գյուղ/ նորակառույց ջրագծերի կողքին քիչ չեն նաև հնամաշները: Այստեղից էլ վթարները, որոնց վերացումը, ինչպես նշում է տեղամասի պետ Ռաֆիկ Հակոբյանը, վաղվան չեն թողնում: Հայտարարված ջրամատակարարման ժամանակացույցը պահպանելով՝ ոսումնասիրվում է բաշխիչ ցանցը, հայտնաբերվում ու վերացվում են «գաղտնի» վթարները, դադարեցվում է հոսակորուստը, այդ թվում դաշտամիջյան հատվածներում: Նաև շարքից դուրս եկած փականներն են փոխարինվում, ձմռանը վերացված վթարների վայրերն են ասֆալտապատվում ու բարեկարգվում: Իսկ անհրաժեշտության դեպքում նոր շինարարություն է տարվում, ինչպես Նորատուսի Սարալանջային փողոցում, որտեղ այս պահին փոխարինվում են հնամաշ խողովակները: Կնշանակի՝ արդեն առաջիկայում այստեղ սպասվում է ջրամատակարարման բարելավվում: