 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 12 Հոկ. 2026 



 

 

 

   ![րօչճչճ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/4568.jpg.webp?itok=QqcV8aML)   



Ջրամատակարարման համակարգի անխափան աշխատանքի համար կարևոր է ոչ միայն տեսանելի վթարների արագ վերացումը, այլև աննկատ թվացող ջրակորուստների՝ ժամանակին հայտնաբերումը։ Ջրի զգալի կորուստ հաճախ արձանագրվում է գաղտնի\_վթարների ժամանակ, որոնց հայտնաբերումը պահանջում է հետևողական աշխատանք և համապատասխան տեխնիկական միջոցներ։ Այդպիսի վթարների բացահայտման գործում կարևոր դեր ունեն գոտիավորման մասնագետները՝ իրենց մասնագիտական հմտություններով, տեխնիկայով և սարքավորումներով։

   ![ճ-պճխպխ՛](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/4570.jpg.webp?itok=Pli9Tg7-)   



Նրանց աշխատանքը հնարավորություն է տալիս հայտնաբերել թաքնված վթարները, նվազեցնել ջրակորուստը և նպաստել համակարգի բնականոն աշխատանքին։ Կապանում օրերս գոտիավորման մասնագետների և «Կապան» շահագործման տեղամասի համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են գաղտնի վթարներ, որոնք ժամանակին հայտնաբերվել ու վերացվել են՝ նպաստելով քաղաքի ջրամատակարարման կայունության ապահովմանը։