 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 01 Սեպ. 2026 



 

 

 

   ![գհֆյմն](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/855.jpg.webp?itok=d-vxeoQX)   



Երևանի Իսակովի 52/1, 52/2, 52/3 հասցեները և հարակից տնատիրությունները սպասարկող շուրջ 7 մետր խորությամբ կոյուղագիծն անցնում էր շինությունների և սեփականաշնորհված տարածքների տակով։ Վթարային վիճակում գտնվող կոյուղագծի յուրաքանչյուր խցանում կամ վթարի վերացումը չափազանց խնդրահարույց էր։

   ![ըգյհգյն](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/858.jpg.webp?itok=cRRERYg8)   



Խնդրի լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանն  ու Վեոլիա Ջուրը համատեղ ուժերով կառուցում են 90 գծամետր երկարությամբ, 300 մմ տրամագծով շրջանցող կոյուղագիծ։ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ վերակառուցվում է նաև Ռոմանոս Մելիքյան 2/2 շենքը, հարակից անհատական տնատիրություններն ու հասարակական շինությունները սպասարկող կոյուղագիծը, որը նույնպես անցնում է շինությունների տակով։ Այստեղ կառուցվում է 170 գծամետր երկարությամբ, 400 մմ տրամագծով շրջանցող կոյուղագիծ։

   ![ըիւօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/860.jpg.webp?itok=0M7Kw2WH)   



Աշխատանքները նախատեսվում է ավարտել 15 օրից, ինչի արդյունքում կբարձրանա կոյուղու համակարգի շահագործման հուսալիությունը և զգալիորեն կհեշտանա դրա սպասարկումն ու հնարավոր վթարների վերացումը։