 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 12 Օգտ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![ըւյւհյկհ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5467793135510429880.jpg.webp?itok=L7mj96O8)   



Տավուշի մարզի Ազատամուտ գյուղը հիմնադրումից իր վեր առաջին անգամ ունենալու է շուրջօրյա ջրամատակարարում։ 1970-ական թվականներին Բենտոնիտի գործարանի աշխատակիցների համար կառուցված Ազատամուտն այսօր ունի շուրջ 3450 բնակիչ։ Գյուղում Վեոլիա Ջրի ծառայություններից օգտվում է 768 բաժանորդ։

   ![ֆգհֆբհգ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5463000420159528339.jpg.webp?itok=FINUhq4V)   



Հիմնադրման օրվանից Ազատամուտի ջրամատակարարումը եղել է ամենալուրջ խնդիրներից մեկը։ Տարբեր ժամանակներում եղել են խնդրի լուծման բազմաթիվ փորձեր, սակայն դրանք չեն տվել ցանկալի արդյունք։ Տասնամյակներ շարունակ ազատամուտցիները խմելու ջուր ստացել են օրական ընդամենը 1․5-2 ժամ, իսկ ամռան ամիսներին իրավիճակը հաճախ ավելի էր բարդանում։ Շուրջ մեկուկես տարի առաջ Վեոլիա Ջուրը ձեռնամուխ եղավ խնդրի հիմնարար լուծմանը։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց նոր ջրային հոր, որից հետո սկսվեցին հորատման և շինարարական լայնածավալ աշխատանքները։ Հորում տեղադրվեց պոմպ, կառուցվեց շուրջ 600 գծամետր նոր ջրագիծ, որը միացվեց գործող համակարգին։

   ![ըւյըտւյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5463000420159528345.jpg.webp?itok=lSOdUGsT)   



Միաժամանակ կառուցվեց նոր պոմպակայան՝ անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներով և առանձին շենքով։ Արդյունքում համակարգի արտադրողականությունը զգալիորեն աճեց։ Եթե նախկինում դեպի օրվա կարգավորիչ ջրամբար մղվում էր վայրկյանում ընդամենը 4 լիտր ջուր, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 10․5 լիտրի։ Իսկ փոփոխությունը հնարավորություն տվեց ամբողջությամբ փոխել գյուղի ջրամատակարարման ռեժիմը։

   ![հըտգհգ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/08/5463000420159528340.jpg.webp?itok=TRKWPfWK)   



Այսօր Ազատամուտն ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Համայնքի համար սա հերթական ենթակառուցվածքային ծրագիր չէ, այլ շրջադարձային փոփոխություն, որն ավարտում է տասնամյակներ շարունակվող ջրի պակասի պատմությունը և ձևավորում բոլորովին նոր առօրյա՝ հուսալի և կայուն ջրամատակարարմամբ։



 

 

 



   ![րիչւրօչր](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429881.jpg.webp?itok=JYg4fF-a)   





 

 



 

   ![ւիօւօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429882.jpg.webp?itok=sFZ-CL2L)   





 

 



 

   ![ջը֏ւրև](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429883.jpg.webp?itok=LGdpvfjl)   





 

 



 

   ![֏ւևըիր](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429884.jpg.webp?itok=czKdxyfF)   





 

 



 

   ![֏ջ֏ջ֏](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429885.jpg.webp?itok=6D5r34rb)   





 

 



 

   ![ւյըի](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429886.jpg.webp?itok=_u-UQcPC)   





 

 



 

   ![ղդցհւիցըհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429888.jpg.webp?itok=zI2JPFHE)   





 

 



 

   ![ւիկւօլիլ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429889.jpg.webp?itok=w9U-gShd)   





 

 



 

   ![չճօպպ;](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5467793135510429890.jpg.webp?itok=NeNXg3Wj)   





 

 



 

   ![ռտ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5463000420159528357.jpg.webp?itok=hmgozbVv)   





 

 



 

   ![տհտյյհն](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/08/5463000420159528378.jpg.webp?itok=r2Yd0XLe)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը