 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 06 Սեպ. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/09/7ed1f192-5b7f-4ec2-935f-446b03b7215_0.jpg.webp?itok=d-8gqheD)   



Ավարտվեցին Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբար ([ՕԿՋ](https://www.facebook.com/hashtag/%D6%85%D5%AF%D5%BB?__eep__=6&__cft__%5b0%5d=AZUM20BxV1S8cLT4SHeQgJFrAD1EZ1mV8GjeJmLM3fGOfotKaHx7avz_UtXCTgJMDYO8hThmv-aSUAleON_-mxOfUiuR7nJvkrHkBiqntjHkTumkgw7VyzcRjeQzdFwMeEN2DehURZpBDfTIKAIyUhzW0d4mfvVllbBeqLckTGZqWw21MU0ebvC7RaXvwb84iOVVFl-lmhEoDb1BwmoXB6KUhnrEEzXDf32KDCdddmDdPg&__tn__=*NK-R)) ձգվող ջրատարի 1230 գծամետր վթարային հատվածի վերակառուցման աշխատանքները:

Ջրատարի վթարային մյուս հատվածները «Վեոլիա Ջուր» ընկերությունը փուլ առ փուլ փոխարինել էր նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ 1900 գծամետր: Մեկ ամսվա ընթացքում «Մասիս» ենթատեղամասը կառուցեց նոր 426 մմ-ոց մետաղական խողովակաշար, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել վայրկյանում 90 լիտր ջրի կորուստ:

Այսուհետև Արարատի մարզի՝ ՕԿՋ-ից սնվող Դարակերտ, Հայանիստ, Արբաթ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ, Ղուկասավան, Գետափնյա գյուղերի, Այնթափի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Մասիս քաղաքի Կայարան թաղամասի շուրջ 5000 բաժանորդ կունենա կանոնավոր և որակյալ ջրամատակարարում: