 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 03 Մայ. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/05/PXL_%2B%2B%2B%2B.jpg.webp?itok=gySwOuaR)   



 «Վեոլիա Ջուր» ընկերությունում մեկնարկել է մեկշաբաթյա «Առողջության և անվտանգության առաջնորդության» դասընթացը, որը վարում է Լեհաստանից ժամանած դասընթացավար Ժաննետ Արշիմովան:

Այս օրերին փորձառու մասնագետը կաշխատի Ընկերության ղեկավար անձնակազմի, ինչպես նաև առողջության և անվտանգության հարցերով զբաղվող մեր մասնագետների հետ:

Դասընթացի նպատակը Ընկերության աշխատողների շրջանում առողջության և անվտանգության մշակույթի ձևավորումն ու հետագա զարգացումն է: Մեկ շաբաթվա ընթացքում Ժաննետ Արշիմովան ՎեոլիաԹիմի հետ կվերլուծեն  արտակարգ պատահարների պատճառները, դրանց կանխարգելման և հնարավորինս խուսափելու ուղիները: