 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 03 Հուն. 2020 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2020/06/image%20%282%29.jpg.webp?itok=acszXJ-H)   



 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2020/06/image%20%283%29.jpg.webp?itok=twnnB3Io)   



ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ

 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։

 Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելաման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ: