 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 05 Մայ. 2026 



 

 

 

   ![֏ըևտհտ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/05/1000026962.jpg.webp?itok=ZIuT7_r6)   



Գառնու պոմպակայանի 3 խումբ պոմպեր՝ յուրաքանչյուրը պահուստայինով, փոխարինվել են եվրոպական ստանդարտներին համապատասխան, գերժամանակակից, ինքնա- և հեռակառավարվող պոմպերով: Արդիականացվել են նաև բարձր և ցածր լարման արկղերը, այսինքն՝ պոմպակայանի ամբողջ էներգահամակարգը:

   ![֏ւևր](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/05/1000026965.jpg.webp?itok=wzpvS9yI)   



Տեխնիկական այս վերազինումից հետո հնարավոր կլինի աղբյուրից տեղափոխել ավելի մեծ ջրաքանակ։ Այժմ պոմպակայանի շահագործումը դարձել է ավելի հեշտ, հուսալի և արդյունավետ: