 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 22 Ապր. 2026 



 

 

 

   ![ւըյ֏տ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/04/5424696712107857047.jpg.webp?itok=4ZKaQQ28)   



Տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը Վեոլիա Ջուր ընկերությունը մաքրում և վերանորոգում է անձրևատար համակարգը: Իսկ անձրևաջրերի կրկնվող կուտակումների վայրերը մաքրվում են ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության: Հատկապես հորդառատ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարներ պարզապես չեն կարողանում հեռացնել հոսող ջրերը: Երեկ երեկոյան նման իրավիճակ էր ստեղծվել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում: Վեոլիա Ջուր ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասի, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the MIA of the RA մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում կազմակերպվել է անձրևաջրերի հեռացումը: Կուտակման պատճառը հակադարձ փականների խցանումն էր: Այսօր էլ վաղ առավոտից մեր մասնագետները աշխատում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըր Քըրքորյան, Սեբաստիայի փողոցներում, մաքրում դիտահորերը, դուրս բերում դրանցում կուտակված հողն ու ավազը, որոնք հեռացվելու են ԵԱՍՄ մեր գործընկերների կողմից:

   ![ւըյըկլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/04/5424696712107857048.jpg.webp?itok=1WWv3mu2)   



Վարչական շրջանի մյուս փողոցներում աշխատանքները կշարունակվեն նաև վաղը: Իսկ առհասարակ, Երևանի անձրևատար համակարգը մի շարք թերություններ ունի: Նախ ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի լիարժեք ու արագ հեռացումը: Շատ վայրերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը՝ իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ կիսակառույց է: Հիշեցնենք, որ Վեոլիա Ջուր ընկերությունը սպասարկում և շահագործում է պայմանագրով իրեն հանձնված անձրևատարները:



 

 

 



   ![ռտգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/04/5424696712107857050.jpg.webp?itok=eQBMnfLG)   





 

 



 

   ![ջը֏ռտըհեռտֆ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/04/5424696712107857053.jpg.webp?itok=5vtgGCba)   





 

 



 

   ![ռտգռս](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/04/5424696712107857055.jpg.webp?itok=yHfWN3rg)   





 

 



 

   ![իկտըիռտֆւ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/04/5424696712107857056.jpg.webp?itok=95zVX1CY)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը