 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 29 Սեպ. 2020 



 

 

 

   ![նկար](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/1731753680158.jpeg.webp?itok=MB4foUyI)   



Սիրելի գործընկերնե՛ր,

Այսօր «Վեոլիա Ջուր»-ը, որպես կորպորատիվ պատասխանատու ընկերություն, միացավ **«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»** դրամահավաք–արշավին՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 20 մլն ՀՀ դրամ:

Որպես ֆրանսիական կազմակերպություն՝ մենք հավատարիմ ենք «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» կարգախոսին և չենք կարող անտարբեր լինել ծավալվող իրադարձություններին: Իսկ որպես հայկական աշխատակազմ ունեցող կազմակերպություն, մենք ուղղակի պարտավոր ենք գործուն մասնակցություն ցուցաբերել ողջ հանրության առջև այսօր կանգնած խնդիրների լուծմանը:

Ամե՛ն մեկն իր տեղում:

Ամե՛ն մեկն իր իրավասություններ և պարտականությունների շրջանակներում:

Ամե՛ն մեկն իր հնարավորությունների սահմաններում:

Այս դժվարին օրերին, առավել քան երբեք, պետք է ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը, շինարարական ծրագրերի իրականացումը, բաժանորդների սպասարկումը:

Համակարգի աշխատակիցները կարող են իրենց անձնական ֆինանսական մասնակցությունն ունենալ մեր սահմանների պաշտպանությանը՝ հնարավորության շրջանակում գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010

հ/հ 103003240159 (AMD)

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համոզված ենք, որ հաղթելու ենք․ հաջողություն ու բարի վերադարձ ենք մաղթում մեր սահմաններն անառիկ պահող Արցախ մեկնած «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներին և մյուս բոլոր զինծառայողներին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Մարիաննա Շահինյան