 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 08 Հուլ. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/07/%D5%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7.jpg.webp?itok=5vYdyfvP)   



Արդեն 2 ամիս է Նոր Մարաշ թաղամասի հյուսիսային հատվածի տարբեր փողոցներ ժամանակավոր վերածվում են փոքրիկ շինհրապարակների: &lt;Վեոլիա Ջուր&gt; ընկերությունը Պարտադիր կապիտալ աշխատանքների այս տարվա ծրագրով փոխում է թաղամասի 950 բաժանորդի սպասարկող 9500 գծամետր ջրագիծ:

Տարիներ առաջ ձևավորված այս թաղամասում ջրագծերը կառուցվել են տարբեր տրամաչափի ու որակի խողովակաշարերով` խառնիճաղանջ դարձնելով ջրամատակարարման ցանցը: Մի փողոցով անցնող տարբեր ջրագծեր շահագործելը ոչ թե դժվար էր, այլև` անհնարին: Թաղամասին տրվող վայրկյանում 120 լիտր ջրի փոխարեն տեղ էր հասնում 90-100 լ/վ: Նորք Մարաշը երբեք ջրամատակարարման հետ կապված խնդիր չի ունեցել, սակայն վայրկյանում շուրջ 30 լիտր ջուր կորում էր վթարված ջրագծերի ու ապօրինությունների հետևանքով: Դրա համար էլ Ընկերությունը թաղամասը ընդրգկելով այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրում` ներդրեց մոտ 422 միլիոն դրամ:

Այժմ նախատեսված աշխատանքներից 1500 գծամետրը կառուցված է, 70 բաժանորդի անհատական միացում տրված է և աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են Իսաբեկյան փողոցում:

Ավարտին Վեոլիան թաղամասի այս հատվածում կունենա կառավարելի բաշխիչ ցանց և մեծ ջրաքանակի տնտեսում, որն էլ կուղղվի Երևանի այլ թաղամասեր: