 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 04 Սեպ. 2026 



 

 

 

   ![իօ;օլ;՛/լ;՛/](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/983.jpg.webp?itok=Sqckbe5y)   



Վեոլիա Ջուր ընկերությունը սեփական ուժերով վերակառուցում է Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցի ջրագիծը։ Քաղաքում մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներից առաջ «Արտաշատ» շահագործման տեղամասի մասնագետները փոխարինում են փողոցի վթարային և քայքայված խողովակաշարը։

   ![իկյ;լ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/985.jpg.webp?itok=B1L2bAxu)   



Այստեղ վթարները հաճախակի էին, իսկ ջրակորուստը կազմում էր վայրկյանում շուրջ 2 լիտր։ Դրա հետևանքով պարբերաբար ջրանջատումներ էին լինում։ Խնդիրը հիմնովին լուծելու նպատակով ՎեոլիաԹիմը փողոցի 50 բաժանորդի համար կառուցում է 800 գծամետր նոր ջրագիծ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 20 օրում։

   ![ըւիիւը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/986.jpg.webp?itok=Ghmvqkk-)   



Արդյունքում կկրճատվեն շահագործման ծախսերը, կվերանան ջրագողությունները, իսկ փողոցի բնակիչները կունենան ավելի որակյալ և բարելավված ջրամատակարարում։