 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 02 Հոկ. 2026 



 

 

 

   ![յկյիօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/4554.jpg.webp?itok=qebwdfe8)   



Վեոլիա Ջուր ընկերության «Արմավիր» շահագործման տեղամասը Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցում։ Հին ջրագծերն անցնում էին քարե պարիսպների, շինությունների և ծառերի տակով, ինչի հետևանքով հատկապես գաղտնի վթարների հայտնաբերումն ու վերացումը երկար ժամանակ էին պահանջում։ Թաղամասի 5 փողոցների հին ու քայքայված ջրագծերը փոխարինվում են 25-110 մմ-անոց պոլիէթիլենե ջրագծերով։ Ընդհանուր առմամբ, 80 բաժանորդի համար փոխարինվում է 1540 գծամետր ջրագիծ։ Գրունտային և քարքարոտ տեղանքի բարդ պայմաններում ընթացող աշխատանքները նախատեսվում է ավարտել շուրջ 20 օրում։

   ![գհգֆյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/4548.jpg.webp?itok=m5o8qB5Q)   



Թեպետ ընկերությունն իր սպասարկման բնակավայրերում Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացնում է անհրաժեշտ ներդրումներ, սակայն դրանց շարունակականությունն ապահովելու համար կարևոր է նաև ջրի վարձավճարների բարեխիղճ և ժամանակին վճարումը։ Հավաքագրված վճարները հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել նաև մյուս բնակավայրերում՝ ջրամատակարարման համակարգի տարբեր հատվածներում առկա խնդիրները լուծելու և ծառայության որակը բարելավելու նպատակով։



 

 

 



   ![ևրևր](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/10/4552.jpg.webp?itok=p8dJ3uTL)   





 

 



 

   ![սցղդց](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/10/4553.jpg.webp?itok=OQpLdUEX)