 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 22 Մար. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/03/3838576f-3544-458c-93e4-d534bd82b3a6.jpg.webp?itok=qSmL7wME)   



Գյումրիում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է բակային պոմպակայանների արդիականացման մեծածավալ ծրագիր:

Քաղաքում գործող 48 բակային պոմպակայանների կես դարյա վաղեմության և հաճախ վթարվող 24 պոմպ արդեն փոխարինվել է գերմանական ժամանակակից «Վիլո» ֆիրմայի պոմպերով: Արդյունքում Գյումրիի 49 շենքի հարյուրավոր բաժանորդներ  նախկին 6-8 ժամվա փոխարեն ունեն 18-19 ժամ կանոնավոր և բարձր ճնշմամբ ջրամատակարարում:

Շնորհիվ համակարգում պարբերաբար իրականացվող ներդրումային ծրագրերի՝ գրանցվում են նոր ձեռքբերումներ սպառողների կարիքների բավարարման, ջրամատակարարման տևողության և շարուկականության բարելավման առումով: