 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 18 Սեպ. 2026 



 

 

 

   ![յհյմհյկ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/2362.jpg.webp?itok=JRJznRL0)   



Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում Մ2 միջպետական նշանակության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ Վեոլիա Ջուր ընկերությունը հիմնանորոգում է քաղաքը սնուցող մետաղական ջրատարը։ 1983 թվականին կառուցված 500 մմ-ոց մետաղական ջրատարը տարիների ընթացքում քայքայվել էր և դարձել վթարային։ Հաճախակի վթարները վերացնելու համար պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում քանդել միջպետական նշանակության ճանապարհը։ Այժմ կապալառու կազմակերպությունը հին խողովակաշարը փոխարինում է 426 մմ-ոց 2300 գծամետր երկարությամբ նոր, մետաղական ջրատարով։

   ![ևրչօրպ-](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/09/2364_0.jpg.webp?itok=FRHB4QI6)   



«Վայք» շահագործման տեղամասը վերակառուցում է նաև նոր ջրատարից սնվող 13 բազմաբնակարան շենքերի և անհատական տների՝ ընդհանուր 1.5 կմ երկարությամբ մուտքագծերը։ «Բազմաղբյուր» ջրաղբյուրից սնվող Վայք քաղաքն ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Սակայն տարիների ընթացքում առաջացած վթարային հատվածները հանգեցնում են ջրակորուստների և համակարգում լրացուցիչ խնդիրներ առաջացնում։ Հիմնանորոգումից հետո Վայքը կունենա լիովին վերակառուցված բաշխիչ ցանց, առավել հուսալի և կանոնավոր ջրամատակարարում հնարավոր կլինի կանխել վայրկյանում շուրջ 10 լիտր ջրակորուստ։



 

 

 



   ![իկլիլիլ;](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/09/2365.jpg.webp?itok=KworHPSS)   





 

 



 

   ![տւըօ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/09/2366.jpg.webp?itok=vB0wydCF)