 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 27 Նոյ. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/11/7d4fe79aa59ed84e64dbe6bb81d9d386.jpg.webp?itok=auTUebh0)   



Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:

1\. Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,

2\. մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։