 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 30 Մայ. 2023 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2023/05/20230530_165031.jpg.webp?itok=-PBm_YJY)   



Ավարտվեց Վանաձորի 60 տոկոսին և հարակից 13 գյուղերը սնող «Նովոսելցովո-Վանաձոր» 58 կմ երկարությամբ մայրուղային ջրատարի վրա պլանավորված շինարարական աշխատանքները: Միաժամանակ աշխատանքներ են իրականացվել 18 վայրում: Գործի ծավալը մեծ էր, դրա համար ներգրավվել էին «Հյուսիս» շահագործման տնօրինության «Լոռի», «Շիրակ», «Սպիտակ», «Ապարան» և «Ստեփանավան» տեղամասերը: 2 օրվա ընթացքում Վեոլիաթիմը՝

- փոխարինել է Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ամրակից գյուղերը սնող ջրագծերի մուտքի փականները,
- Փամբակ, Վահագնի, Վահագնաձոր գյուղերի ջրագծերի մուտքերի վրա տեղադրել է բարձր ճնշման փականներ, որոնք կարևոր են KFW ծրագրի ավարտից հետո ջրամատակարարման հետագա գործընթացը բնականոն ձևով ապահովելու համար:
- Մայրուղային ջրատարից անմիջապես սնվող իրավաբանական բաժանորդների ջրաչափերը տեղափոխել են սահմանազատման կետեր,
- Վերացրել են առկա վթարները, որի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում մինչև 15 լիտր ջրաքանակ: