 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 19 Հուն. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ բնակավայրի ջրային ցանցը կառուցվել է 50 տարի առաջ՝ թուջե և պողատե խողովակներով, որոնք օգտագործման համար այլևս պիտանի չեն։ Տարիների ընթացքում մաշված ու քայքայված խողովակները բազմաթիվ բաց ու փակ վթարների պատճառ էին դառնում։ Համակարգում նաև ջրի կորուստն էր շատ՝ վայրկյանում 9 լիտր։ Այստեղ կանոնավոր ջրամատակարարում ապահովելուն խանգարում էին սեփական տարածքներով անցնող խողովակները։ Վեոլիա Ջուր ընկերության Գոտիավորման մասնագետները կատարեցին ուսումնասիրություններ և որոշվեց նախագիծ իրականացնել ամենաշատ ջրակորուստ արձանագրվող հատվածում: Այժմ Վեոլիա Ջուր ընկերությունն 2026 թվականի Պարտադիր Կապիտալ Աշխատանքների ծրագրի շրջանակում Սարատակի Կենտրոնական փողոցում և ձախակողմյան հատվածում ջրագծերի փոխարինման աշխատանքներ է կատարում։ Ներդրումների ծավալը կազմում է 147 մլն դրամ։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 4,2 կմ երկարությամբ 40-160 մմ տրամագծերի ջրագծեր և մուտքագծեր, ինչպես նաև սահմանազատման կետ տեղափոխել 165 բաժանորդների ջրաչափական հանգույցներ։ Այսպիսով, տարիների ընթացքում կուտակված խնդիրները փուլ առ փուլ լուծում են ստանում: Սարատակի բնակիչները մոտ ապագայում կզգան իրականացվող աշխատանքների շոշափելի արդյունքները։



 

 

 



   ![վցդցվ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505982.jpg.webp?itok=tQOQFYNq)   





 

 



 

   ![գհնգհն](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505983.jpg.webp?itok=iP_BRzpB)   





 

 



 

   ![գհհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505984.jpg.webp?itok=aH3apvVB)   





 

 



 

   ![ւյհըգ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505986.jpg.webp?itok=AOzAygy6)   





 

 



 

   ![,կյկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505987.jpg.webp?itok=pphGv_4N)   





 

 



 

   ![իօճիօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505988.jpg.webp?itok=2g_NDBl9)   





 

 



 

   ![յհկ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5296424009119505989.jpg.webp?itok=bntpKhMh)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը