Կոյուղաջուր

     Վեոլիա Ջուրն ունի բավական զարգացած ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգ: Այն ներառում է.
          1. 3700 կմ ընդհանուր երկարությամբ ջրահեռացման ցանց,
          2. 8 կեղտաջրերի մաքրման կայան,
          3. 8 ջրահեռացման համակարգի պոմպակայան,
          4. 350 կմ երկարությամբ մակերևութային ջրերի և անձրևաջրերի հեռացման համակարգ:
     Մեւնույն ժամանակ շարունակվում է համակարգի վերակառուցումն ու զարգացումը: Այսպես, շուտով շարք կմտնի Երեւան «Աէրացիա» կայանը, որը վերակառուցումից հետո ի վիճակի է խորքային մեխանիկական վերամշակման ենթարկել մայրաքաղաքի ու հարակից բնակավայրերի կոյուղաջրերը:
     2017թ. ընթացքում հանրապետության մի շարք բնակավայրերում իրականացվել են կոյուղատար ցանցի վերանորոգում, խցանումների վերացում, վթարվածների փոխարեն նոր կոյուղագծերի կառուցում: Մասնավորապես, Երեւանի մի քանի վարչական շրջաններում, Էջմիածնում, Գյումրիում, Վարդենիսում: Համակարգի ներկայիս տեխնիկական վիճակի պայմաններում արվում է հնարավորինս արտանետվող կեղտաջրերի մաքրման ու այդ միջոցով շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
     Ընթացիկ տարին այս առումով ավելի խոստումնալից է: Աշխատանքներն այս ուղղությամբ անհամեմատ ավելի լայն թափ կստանան. համակարգի կառույցների թե՛ վերակառուցման ու վերանորոգման եւ թե՛ մաքրման ու բավարար աշխատանքային վիճակն ապահովելու նպատակով: