Պատմական աղբյուրները վկայում են, որ երևանցիների համար խմելու որակյալ ջուր ունենալը մշտապես մտահոգության առարկա է եղել: Քաղաքը չի ունեցել ոչ ջրմուղ, և ոչ էլ կոյուղի: Դարեր շարունակ բնակիչների համար որպես խմելու ջրի միակ աղբյուր ծառայել է Գետառը՝ այն ժամանակ Կըրխբուլաղ գետը: Տարբեր տարիներին փորձեր են արվել այլ տեղերից քաղաք ջուր բերել: Որոշ փորձեր հաջողել են, սակայն այդ ջրերն էլ հոսելով քաղաքի փողոցներով, տեղ են հասել աղտոտված վիճակում:



 

 

 



   ![Գետառ՝  նախկին Կըրխբուլաղ գետ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/getar.jpg.webp?itok=VMuri7ON)   



Գետառ՝ նախկին Կըրխբուլաղ գետ

 

###       Գետառ՝ նախկին Կըրխբուլաղ գետ 

 

 

 



 

   ![Երևանի ջամատակարարման ցանցի առաջին նախագիծ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/490749073_3851909468452399_6517064610974522741_n.jpg.webp?itok=7IVUMEJ3)   



Երևանի ջրամատակարարման ցանցի առաջին նախագիծը

 

###       Երևանի ջրամատակարարման ցանցի առաջին նախագիծը 

 

 

 



 

   ![կուժ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/491353045_3851909408452405_8618898327714739074_n.jpg.webp?itok=KRDAG9sJ)   



Երևանյան կուժ-կուլաներ

 

###       Երևանյան կուժ-կուլաներ 

 

 

 



 

 

 





Մինչև 20-րդ դարը Երևանի ջրի ապահովման խնդիրը եղել է չլուծված: Կազմվել են հարցն ուսումնասիրող զանազան հանձնաժողովներ, ներկայացվել են առաջարկներ և նախագծեր, սակայն պետությունը միջոցներ չի տրամադրել քաղաքի շրջակայքում գտնվող լեռնային աղբյուրներից ջուրը Երևան հասցնելու համար:

Վերջապես 1903 թ մայիսի 2-ին քաղաքային դումայում քննարկվում է ջրմուղի կառուցման ժամկետը: Ձգձգումներից հետո, ի վերջո 1909 թվականի ապրիլին սկսվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քառասուն աղբյուրներից ջրատարի կառուցումը:

   ![առաջին ջրատար](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80.jpg.webp?itok=xmEGIjVt)   





 

 

 



1911թ. դեկտեմբերի 23-ին շահագործման է հանձնվում «Կաթնաղբյուր – Երևան» ջրատարը, որով մայրաքաղաքում հիմք է դրվել կանոնավոր ջրամատակարարմանը:

Նախաձեռնողը 1910թ. հունիսի 24-ին հիմնված «Էրիվանյան ջրմուղ» Փայատիրական ընկերությունն էր, բաղկացած նահանգային կենտրոն Էրիվանի 12 երևելիներից, հայտնի ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ:

   ![mi8zw7](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/%D5%8E%D5%A1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%AB_%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6.gif?itok=Vho4H1oZ)   



Ջրի վաճառքը կազմակերպելու նպատակով «Կոզեռն» թաղամասում կառուցվել է 125 հազար դույլ /1500 խոր. մետր/ ծավալով ջրամբար, որտեղից ջուրը հոսել է Էրիվանի տարբեր թաղեր և վաճառվել 9 կետում:

Սկզբում ջուրը ստացվել է վայրկյանում 23 լիտր քանակությամբ: Դա, իհարկե, լիովին չի բավարարել քաղաքի 30 հազար բնակչի կենցաղային կարիքները, բայցևայնպես մեծ գործի հիմքը դրված էր:

   ![ջուր վաճառող](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/bjur1_0.jpeg.webp?itok=h2YOuBCp)   



Անցան տասնամյակներ, ընդլայնվեց, հզորացավ ու ժամանակի պահանջներին համապատասխանեցվեց համակարգը, անհամեմատ բարձրացավ ջրի որակը, ջրմուղ-կոյուղի ընկերությունը համալրվեց մասնագիտական կադրերով…սակայն գրեթե ամենուր ապահովվող կայուն ջրամատակարարմամբ մենք պարտական ենք առաջին խողովակաշարին:



 

 

 



Ակնհայտ է, որ խորհրդային տարիներին մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին բուռն զարգացում ապրեց: Խմելու ջրի մատակարարվող ծավալը չէր կարող բավարարել խորհրդային կարգերի հաստատումից հետո արագորեն զարգացող Երևանին: Կառուցվեցին նոր ջրատարներ, ջրամբարներ, ջրմուղի կառուցվածքը համապատասխանեցվեց ժամանակի պահանջներին:

   ![խորհրդային](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80.jpeg.webp?itok=XZYPFZBf)   



ՀՀ-ում խմելու ջրամատակարարման ոլորտի լայնածավալ բարեփոխումների իրականացմանը ՀՀ Կառավարությունը ձեռնամուխ է եղել 1990-ական թվականներին: Սկսվեց համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վարկային ծարգրերի նախապատրաստման և իրականացման գործընթացները, որոնց նպատակը Խորհրդային իշխանության տարիներին կայացած ջրմուղ-կոյուղու հիման վրա արդիական պահանջներին համապատասխանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ձևավորումն էր: Առաջին փորձնական ծրագրերն իրականացվեցին Երևանի ջրամատակարարման համակարգում:



 

 

 



2000-2005թ Երևանի ջրամատակարար ընկերության կառավարչի պարտականությունները «Կառավարման պայմանագրով» իրականացրեց միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված իտալական «Էյ.Յութիլիթի» համատեղ ընկերությունը:



 

 

 



   ![ցայտ](/sites/g/files/dvc2946/files/styles/content_push_teaser/public/image/2025/05/6959355b-8220-4ed3-a535-2d106cf28ab9.jpg.webp?itok=FJes2x1M)   





 

 

    

    

 

- Բարելավել Երևանի ջրամատակարարման համակարգը
- Նվազեցնել շահագործման ծախսերը
- Բարձրացնել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների արդյունավետությունը
- Բարելավել Ընկերության ֆինանսական վիճակը:



 

 

 

 

 

 



 

 

 





Պայմանագրով նախանշված նպատակների կատարումն ապահովվեց, անհամեմատ բարելավվեց ջրամատակարարման հուսալիությունը, կայունությունն ու սպասարկման որակը: Արձանագրված ձեռքբերումները հաշվի առնելով՝ որոշվեց Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը 10 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցել միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված Օպերատորի: Վարձակալության պայմանագրի համար հայտարարված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց մրցույթի պահանջներին էապես համապատասխանող մրցութային հայտ ներկայացրած և Վարձակալության ամբողջ ժամկետի 10 տարիների համար ամենացածր հաշվարկային միջին սակագին առաջարկած՝ ֆրանսիական «Քոմփանի Ժեներալ դեզ Օ» ընկերությունը:

   ![dez o](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/veolia-histoire_0.jpg.webp?itok=DnsYBk10)   



Պայմանագրի իրականացման արդյունքում լուրջ նվաճումներ արձանագրվեցին Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների, ցանցի կառավարման բարելավման, վթարների, հոսակորուստների և ապօրինությունների կանխման և դրա շնորհիվ՝ ջրամատակարարման շարունակականության ցուցանիշի բարելավման գործընթացում:



 

 

 



   ![լոգո երևան ջուր](/sites/g/files/dvc2946/files/styles/content_push_teaser/public/image/2025/05/hq720.jpg.webp?itok=rrIQ7sEI)   





 

 

    

    

 

Արդյունքում՝ օրվա ընթացքում ջրամատակարարման միջին տևողությունը պայմանագրի ավարտական 10-րդ դարում՝ 2016 թվականին կազմել է 97,6% (23,42 ժամ)՝ նախատեսված 95%-ի փոխարեն: Ներկայումս Երևան քաղաքի բաժանորդների 80%-ն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, 20%-ը՝ առնվազն 17 ժամ ջրամատակարարմամբ: Ընդ որում, վերջիններիս ջրամատակարարումն ընդհատվում է միայն գիշերային ժամերին:



 

 

 

 

 

 



 

 

 





«Վարձակալության պայմանագրի» 10 տարիների ընթացքում Երևանում իր հիմնադրած ընկերության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հաջողություններն ընդլայնելու, արձանագրված ձեռքբերումն ու բարելավումները շարունակելու, ինչպես նաև Հայաստանում ծավալած իր արդյունավետ համագործակցության 2-րդ փուլին անցնելու նպատակով ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի ժեներալ Դեզ Օ» ընկերությունը որոշեց կրկին մասնակցել ՀՀ կառավարության հայտարարած մրցույթին:





 

 



«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրկուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիրը կնքվել է ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժերեալ Դեզ Օ» ԿԲ ընկերության և վերջինիս կողմից Երևանում ստեղծված Վարձակալ ընկերության՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին: Պայմանագիրը մեկնարկել է 2017 թվականի հունվարի 1-ից:

   ![Վեոլիա](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/veolia-jur-poster1_0.jpg.webp?itok=r-v8J4uX)   





 

 

 



### Սպասարկում է 46 քաղաք, 334 գյուղ

### Մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 65 բնակավայրի



 

 

 

 

 

 



 


### Սպասարկում է 810.188 բաժանորդի



 

 

 

 

 

 



 


### Ունի 2622 աշխատակից



 

 

 

 

 

 



 

 

 





   ![veolia Armenia](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/AdobeStock_269838738.jpeg.webp?itok=QIAwCKzH)   



Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում: